Հաճախ Տրվող Հարցեր

Ինչպե՞ս բաժանորդագրվել:

XTV ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ընտրել նախընտրելի փաթեթը և ստեղծել անձնական հաշիվ՝ լրացնելով Ձեր անձնական տվյալները (անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար): Այնուհետև պատվերը հաստատելու համար հարկավոր է կատարել վճարում:

Ի՞նչ սարքերով կարելի է օգտվել XTV ծառայությունից:

XTV հավելվածը հասանելի է iOS, Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների, Android TV-ների, LG և Samsung Smart TV-ների համար: Ցանկացած այլ մոդելի հեռուստացույցի դեպքում մենք առաջարկում ենք հեռուստատեսային հաղորդող սարք՝ XTV Box:

Քանի՞ սարքով կարող եմ օգտվել մեկ բաժանորդագրությամբ:

Մեկ բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս օգտվել մեր ծառայությունից  մինչև 3 սարքով: Դուք կարող եք օգտագործել Ձեր անհատական Մուտքանունը և Գաղտնաբառը հեռուստաալիքները սմարթֆոնով, պլանշետով կամ հեռուստացույցով դիտելու համար: